Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով՝ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Ունիոն Բեռլինի» հետ ոչ-ոքիից հետո (0:0):
«Մենք բավականաչափ լավ չխաղացինք: Չնայած հաղթելու մեր ցանկությանը, չկարողացանք օգտագործել մեր գոլային հնարավորությունները: Բայց սա հիասթափվելու պատճառ չէ. մենք դեռ հինգ հանդիպում ունենք անցկացնելու և պետք է շարունակենք պայքարը»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
«Բայերը» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջատարը «Բավարիան» է՝ 68 միավոր։