Լոնդոնի «Արսենալը» վաղուց հետևում է «Նյուքասլ Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Իսակին։
Սակայն, ինչպես պարզվում է, «կաչաղակների» ևս մեկ ֆուտբոլիստ լոնդոնցիների դիտակետում է:
Իսնայդեր Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ մայրաքաղաքային թիմը դիտարկում է «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։
Նշվում է նաև, որ այս պահի դրությամբ որևէ բանակցություն չի կայացել։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։