Էդերսոնը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդը դարպասապահների գոլային փոխանցումների քանակով։
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը գոլային փոխանցում է կատարել Ջեյմս Մաքաթիին այսօր «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպմանը։
Բրազիլացին իր չորրորդ փոխանցումն է կատարել Անգլիայի ընթացիկ առաջնությունում։ Պրեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում նա 7 գոլային փոխանցում է կատարել, ինչը ռեկորդային է դարպասապահների համար։
Էդերսոնն այս մրցաշրջանում ներքին առաջնությունում ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան, օրինակ, իր թիմակից Էրլինգ Հալանդը ու Ֆիլ Ֆոդենը, Կայ Հավերցը, Մարկուս Ռեշֆորդը, Կիլիան Մբապեն, Ֆեդերիկո Վալվերդեն, Խուլիան Ալվարեսը, Դանի Օլմոն, Պաուլո Դիբալան, Տիջանի Ռեյնդերսը և այլ ֆուտբոլիստներ։