«Բավարիան» մի քանի հանդիպումներ և բանակցություններ է անցկացրել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ընտանիքի հետ, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մյունխենյան ակումբը պատրաստ է իր համար ռեկորդային տրանսֆեր իրականացնել այս ամառ։
Միևնույն ժամանակ, «Բայերը» վստահ է, որ կկարողանա Վիրցին թիմում պահել առնվազն մինչև հաջորդ տարվա ամառը։
Ֆլորիանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, և կողմերը դեռ համաձայնության չեն եկել դրա երկարաձգման շուրջ։
Վիրցի համար պայքարում «Բավարիայի» գլխավոր մրցակիցը մնում է «Մանչեսթեր Սիթին»: Բայց Ֆլորիանի ընտանիքը հակված է դեպի «Բավարիա» տեղափոխվելու տարբերակին՝ նախքան նրա արտասահման տեղափոխվելը: