Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի ձեռքբերման հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդական առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկը պատրաստ է եղել Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար վճարել 400 միլիոն եվրո։ Եթե գործարքը կայանար, այն կդառնար ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը։
Ներկայումս տրանսֆերային ամենաթանկ գործարքը մնում է բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսայից» ֆրանսիական ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյով։
«Բարսելոնան» որոշել է չվաճառել իր երիտասարդ աստղին։ Կատալոնական ակումբը ցանկանում է Լամինի հետ կնքել նոր, երկարաժամկետ պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։