Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ:
Որակավորման փուլում Դավթյանը վաստակել է 14,683 միավոր։
Ավելի վաղ Հայաստանի հինգ պատվիրակներից չորսը՝ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը / երկուսն էլ ՝ նժույգթափեր /, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ / ևս հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը և դուրս եկել եզրափակիչ: