«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի վինգեր Ջեկ Գրիլիշի հետ կապված իրավիճակը, ում Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղից հետո բռունցքով հարվածել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից մեկը (0:0)։
«Այսպիսի բան տեղի է ունենում ամենուր, չէ՞ որ աշխարհը խելագար է, այն ամենը, ինչ տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ոչ միայն սպորտում, հարցեր է առաջացնում, ոչ ոք չի կարող կողքի մնալ:
Խնդիրը «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» ավելի մեծ է, քան մեկ մարդ, ով չի օգնում պաշտպանել իր ակումբը նման պահվածքով: Սա ֆուտբոլում կոնկրետ ակումբի կամ հատուկ ստորաբաժանման խնդիր չէ, դա ամենուր է լինում։
Պարզապես նայեք շուրջը և կհասկանաք։ Չեմ կարծում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները վիրավորական վանկարկումներ են կիրառել նաև «Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի և նրա մոր հասցեին։