Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը գերբստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ։
Խաչատրյանը 9։0 հաշվով հաղթեց Էմրե Մուտլուին և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Էլդենիզ Ազիզլին։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլ են դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը։