Դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է այս ամառ, դարձել է «Բրենտֆորդի» տրանսֆերային նպատակը։
«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը չի թաքցնում, որ կցանկանար տեսնել 33-ամյա ֆուտբոլիստին իր թիմում:
Հաշվի առնելով, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված չէ Էրիկսենի հետ պայմանագրի երկարաձգմամբ, նման տեղափոխության հավանականություն իրոք կա, հաղորդում է Sportsmole-ը:
«Քրիստիանը շատ լավ ֆուտբոլիստ է, և մենք միշտ բաց ենք, որ շատ լավ ֆուտբոլիստները միանան մեզ։ Ինչ կանի նա ապագայում, ես չգիտեմ», — նշել է Ֆրանկը։