ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները՝ Ալեքսանդր Չեֆերինն ու Ջիանի Ինֆանտինոն, շնորհավորական ուղերձներ են հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ ապրիլի 3-ին Բելգրադում կայացած ՈւԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակում նրա՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու առթիվ։
Չեֆերինը ընդգծել է Մելիքբեկյանի հեղինակությունն ու եվրոպական ֆուտբոլային համայնքում վաստակած վստահությունը՝ նշելով, որ նրա ձայնն ու ֆուտբոլին նվիրվածությունը մեծ արժեք են լինելու Կոմիտեում։
Ինֆանտինոն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մելիքբեկյանի փորձը, գիտելիքները և մարդկային արժեքները կօգնեն եվրոպական ֆուտբոլին դիմակայել ապագա մարտահրավերներին՝ կարևոր ներդրում ունենալով համաշխարհային սպորտի զարգացման գործում։
Աղբյուրը՝ ՀՖՖ