«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալի» դեմ առաջին հանդիպումից առաջ խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։
Հանդիպումն ավարտվեց լոնդոնյան թիմի՝ 3-0 հաշվով հաղթանակով։
«Նա իր կարիերայի ընթացքում նման շատ դժվար հանդիպումներ է անցկացրել, և ես ցանկանում էի խոսել նրա հետ, խորհուրդներ ստանալ: Կարծում եմ, որ միշտ պետք է սովորել լավագույններից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Իսպանիայում ապրիլի 16-ին։