Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։
Հարությունյանը 1/8-րդ եզրափակիչում 11։0 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ստիլյան Իլիևին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Ազատ ոճայինների մյուս ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, պարտվել է մեկնարկում։