Լա Լիգայի 30-րդ տուրում «Խետաֆեն» հետաքրքիր ցուցանիշ է գրանցել թոփ լիգաների ակումբերի շրջանում։
«Խետաֆեն» հաղթեց «Վալյադոլիդին» 4-0 հաշվով և 2025 թվականին արտագնա հաղթանակների քանակով կիսում է առաջին տեղը ՊՍԺ-ի հետ թոփ լիգաների թիմերի շրջանում։
«Խետաֆեն» տարեսկզբից վեց արտագնա հաղթանակ է տարել:
30 տուրից հետո «Խետաֆեն» զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։