Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների վիրավորանքները «Ման․Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հասցեին։
Միջադեպը տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի մանչեսթերյան դերբիի ժամանակ (0-0):
«Սա կրթության պակաս է, բայց դա չի վերաբերում «Մանչեսթեր Յունայթեդին», այլ երկրպագուներին: Նրանք պարկեշտ և կրթված չեն, նրանք պետք է ամաչեն: Բայց դա տեղի է ունենում ամենուր, ոչ միայն Բրիտանիայում:
Մենք՝ մարզիչները, սեփականատերերը և հատկապես ֆուտբոլիստները՝ համաշխարհային ֆուտբոլի հայտնի մարդիկ, այնքան անպաշտպան ենք… Անկեղծ ասած, ես չգիտեմ և չեմ հասկանում, թե ինչ կա նրանց մտքում, ովքեր վիրավորել են Ֆիլին»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչին AP-ը։