«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հեռանալու որոշումը կայացրել է ակումբը։
«Դե Բրույնեի հետ բաժանման որոշումը կայացվել է ակումբի կողմից։ Դա համատեղ դիրքորոշում էր՝ իմ, Չիկի Բեգիրիստայնի և ղեկավարության։ Իրականությունն այսպիսինն է։ Ակումբը պետք է շարունակի զարգանալ։ Դժվար է կրկնել նրա ներդրումը, բայց մենք պետք է նոր որակներ փնտրենք։ Կտեսնենք՝ ինչպես կավարտի մրցաշրջանը թիմը։ Նա միակն է, ում պայմանագիրն ավարտվում է․ մնացած ֆուտբոլիստները մնում են։ Վերջնական որոշում դեռ չի ընդունվել։
«Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ տվել է Կևինին, բայց նա էլ իրեն ամբողջությամբ նվիրել է ակումբին։ Այդ տարիները կմնան հիշողության մեջ՝ և՛ ուրախ պահերը, և՛ դժվարությունները, դրանք մոռացվել չեն կարող», – Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։
Դե Բրույնեն միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2015 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Վոլֆսբուրգից» 76 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ ժամանակահատվածում նա թիմի հետ նվաճել է 18 տիտղոս։