«Վալենսիան» Լա Լիգայի 30-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ գրանցելով մրցաշրջանի առաջին արտագնա հաղթանակը։
Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը․ նրա հարվածը հաջողությամբ հետ մղեց «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին։
«Ես գրազ եկա Վինիսիուսի հետ 50 եվրոյի վրա, որ կկարողանամ հետ մղել նրա հարվածը 11 մետրանոցից։ Նա համաձայնեց և ես հաղթեցի, բայց նա դեռ չի տվել փողերը»,- նշել է վրացի դարպասապահը։