Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, թե որն է պատճառը, թե ինչու կարելի է Անգլիայի առաջնությունը լավագույնը համարել աշխարհում։
«Այստեղ հանդես են գալիս ևս 6 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է հաղթել այս մրցաշարում»,- մարզչի խոսքերն է մեջբերում իսպանական AS հրատարակությունը։
Նա նաև ասել է, որ չգիտի, թե որքան ժամանակ «Արսենալը» կմնա առանց չեմպիոնական տիտղոսի, բայց հենց որ մոտենա դրան, անմիջապես կզգա դա։
Նշենք, որ այս պահին լոնդոնյան թիմը երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարը «Լիվերպուլն» է։