Պաշտպան Քայլ Ուոքերը, ով ձմռանը վարձավճարով «Միլան» է մեկնել, ասել է, որ չի համարում իր կարիերան «Մանչեսթեր Սիթիի» ավարտված։
«Երբ ես հրաժեշտ տվեցի թիմին, Պեպը ջերմ խոսքեր ասաց և շնորհակալություն հայտնեց ինձ ամեն ինչի համար: Բայց սա ավարտը չէ, ես պարզապես վարձավճարով եմ գնացել:
Պետք է իրատես լինել՝ վերադարձս «Մանչեսթեր Սիթիի» հնարավոր է: Մրցաշրջանի վերջում մենք կքննարկենք իրավիճակը… Այս էջը դեռ փակված չէ:
«Սիթիի» մասին ոչ մի վատ խոսք չեմ կարող ասել: Ակումբն ինձ համար անհավանական բաներ է արել և՛ մարզական, և՛ անձնական: Երբ հեռանում ես, հասկանում ես, թե որքան երջանիկ էիր այստեղ։ Ես չեմ ուզում արժեզրկել այլ ակումբներին, բայց այս 7 տարիները եզակի փորձ էին»,- ասել է Ուոքերը ESPN-ին։