«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնի «Նեոմ» ակումբը լուրջ բանակցություններ է վարում բելգիացու հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Ըստ նույն աղբյուրի՝ ինքը Կևինը դեմ չէ Մերձավոր Արևելք տեղափոխվելուն։
Նշենք, որ 33-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականից, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։