«Արսենալի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյաեշը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» դեմ երկու հանդիպումները։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա խաղացողը, ամենայն հավանականությամբ, լուրջ վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում (2:1)՝ խաղադաշտը լքելով հանդիպման 16-րդ րոպեին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը թիմերի միջև կկայանա ապրիլի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 16-ին։