Միլանի «Ինտերը» ընթացիկ մրցաշրջնում պայքարում է երեք ճակատով՝ Ա Սերիա, Չեմպիոնների լիգա և Իտալիայի գավաթ։ Անկասկած, թրեբլը պատմական կլինի «Ներաձուրիի» համար, ինչպես 2010 թվականին Ջոզե Մոուրինյոյի գլխավորությամբ ձեռք բերվածը։
Այժմ Ջուզեպպե Մարոտան՝ միլանյան գրանդի գործադիր տնօրենը և նախագահը, խոստովանել է ֆինանսական եկամուտների առումով ահռելի տարբերությունը Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի միջև։
««Ինտերը» Չեմպիոնների լիգայում 10 խաղից հետո կվաստակի 100 միլիոն եվրո, իսկ Ա Սերիայում չեմպիոնությունը պահելու դեպքում մոտ 95 միլիոն եվրո։ Տարբերությունը առաջին հերթին գալիս է հեռուստատեսային իրավունքներից, իսկ հետո՝ մարզադաշտի եկամուտներից»,- Մարոտայի խոսքերն է մջբերում Soy Calcio-ն։
Նշենք, որ «օձերը» այս պահին 67 միավորով գլխավորում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմը պետք է հաղթահարի «Բավարիայի արգելքը», իսկ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Միլանի» արգելքը։