Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանը» ոչ-ոքի գրանցեց «Ինտերի» հետ առաջին հանդիպմանը՝ 1-1:
Ռոսոներիները 47-րդ րոպեին Թամմի Աբրահամի օգնությամբ բացեցին հաշիվը։ Ներաձուրրիները 67-րդ րոպեին Չալհանօղլուի գոլի օգնությամբ հավասարեցրին հաշիվը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 59-րդ րոպեին։