Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն «Մարսել Տրիբյու» մարզադաշտում հյուրընկալվեց «Դյունկերկին»։ Հանդիպումն ավարտվեց փարիզյան ակումբի կամային հաղթանակով՝ 4:2:
Վենսան Սասոյի և Մուհանադ Ալ-Սադի խփած գոլերին պատասխանեցին Ուսման Դեմբելեն (դուբլ), Մարկինյոսը և Դեզիրե Դուեն։
ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի եզրափակիչում կմրցի «Կան»-«Ռեյմս» զույգի հաղթողի հետ։ Մրցող թիմերի հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։