«Մանչեսթեր Սիթին» շարունակում է ակտիվորեն փոխարինող փնտրել թիմի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին։
Marca պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին իդեալական տարբերակ է համարվել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար։ Նշվում է, որ Անգլիայի գործող չեմպիոնները 100 միլիոն եվրո են առաջարկել խաղացողի համար։ Սակայն կատալոնական ակումբը «Սիթիին» տեղեկացրել է, որ Պեդրին չի վաճառվում։
Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի աշնանը, չնայած 2019/20 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լաս Պալմասում»։
Պեդրին «Բարսելոնայի» հիմնական կազմում արդեն անցկացրել է 187 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 22-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։