Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի նոր մարզադաշտի կառուցման հետ։ Ինչպես «Սան Սիրոն», ակնկալվում է, որ նոր մարզադաշտը նույնպես պետք է հյուրընկալի միլանյան երկու ակումբների խաղերը։
«Մեր երկիրը բարդ բյուրոկրատական համակարգ ունի։ Մենք պատրաստ ենք մեծ գումարներ ներդնել, թեև Իտալիան միակ երկիրն է, որտեղ իշխանությունների աջակցությունը չկա։ Ես թերահավատորեն եմ վերաբերվում տեղի ունեցածին, քանի որ ներդրողները չեն կարող երկար սպասել»,- ասել է Մարոտան։
«Միլանն» ու «Ինտերը» ներկայացրել են իրենց նախագիծը տեղական իշխանություններին, սակայն ի վերջո դատախազությունը միջամտել է անհրաժեշտ հողատարածքի գնմանը, նշում է Football Italia-ն։