Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է «Ուրարտուին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տարել։
Երկխաղյա դիմակայության արդյունքում Վարդան Մինասյանի թիմը 3։1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Պատասխան խաղի հաշիվը առաջին կեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, բացել է «Ուրարտուի» նորեկ Դմիտրի Տիխիյը։ 32-ամյա ռուս պաշտպանը երևանյան ակումբի կազմում երրորդ խաղում բացել է իր գոլերի հաշիվը։ 62-րդ րոպեին, սակայն, «Ուրարտուի» մեկ այլ պաշտպան՝ Ալեքսանդր Պուցկոն, գրավել է սեփական դարպաս․ ինչի արդյունքում հաշիվը հավասարվել՝ 1։1։
«Արարատ-Արմենիային» հաղթանակ է պարգևել Ալվին Տերան՝ 90+7-րոպեին գրավելով հյուրերի դարպասը։