«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը կոճի վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բորմութի» դեմ խաղում (1:2), և այսօր` ապրիլի 1-ին հայտնի է դարձել նրա ապաքինման ստույգ ժամկետը։
Երեկ՝ մարտի 31-ին «Մանչեսթեր Սիթին» հաստատեց Հալանդի ծանր վնասվածքը, իսկ Պեպ Գվարդիոլան այսօր ասաց, թե թիմը որքան ժամանակ կմնա առանց նորվեգացու։
«Բժիշկներն ինձ ասացին, որ Էրլինգը բաց կթողնի հինգից յոթ շաբաթ»,- ասել է իսպանացի մասնագետը։
Սա նշանակում է, որ Հալանդը լավագույն դեպքում կվերադառնա Պրեմիեր լիգայի վերջին 2-3 տուրերում: Այնուամենայնիվ, նա անպայման հանդես կգա աշխարհի ակումբային առաջնությունում։
Ընթացիկմրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 40 հանդիպման, դարձել է 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։