«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վինգեր Բուկայո Սակայի մասին, որը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին՝ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը ստացել էր դեկտեմբերի վերջում։
«Բուկայոյի մտածելակերպը՞։ Ավելի շուտ այն էներգիան է, որը նա փոխանցում է, որովհետև նա շատ էր կարոտել այն, ինչ ամենից շատ է սիրում իր կյանքում՝ լինել թիմի կողքին, խաղալ, մարզվել և մրցել ամենաբարձր մակարդակով։ Այն փաստը, որ նա վերադարձել է մրցաշրջանի ամենակարևոր հատվածում, ակնհայտորեն մեծ խթան է թե՛ նրա, թե՛ թիմի համար։
Կկարողանա՞ նա անմիջապես գործի անցնել։ Դու երեք ամիս չես խաղացել, բայց վերջին 48 ամսվա ընթացքում խաղացել ես, այնպես որ 48-ից երեք ամիսը շատ փոքր տոկոս է։ Ես մեկ շաբաթ տուն չեմ մաքրել, բայց դա արել եմ 10 տարի շարունակ, այնպես որ գիտեմ՝ ինչպես անել դա, գիտեմ՝ ինչպես պահպանել այս գործընթացը, և բավականին խելացի եմ այն պահպանելու համար։ Սովորությունը, իհարկե, կա, այնպես որ մի անհանգստացեք այդ մասին»,- Արտետայի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։