«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին բռնացվել է Լոնդոնի նորաձև փողոցներից մեկում՝ միզելիս։
Ինչպես նշում է Daily Mail-ը, ուրբաթ՝ մարտի 28-ին, Ռունին ներկա է գտնվել 2025 թվականի բրիտանական բռնցքամարտի մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնում գտնվող The Langham հյուրանոցում։
Միջոցառումից հետո Ռունին և իր ընկերները այցելել են տարբեր բարեր և ռեստորաններ, իսկ կեսգիշերին նրան նկատել են պատահական անցորդների աչքի առաջ՝ միզելիս։ Նախկին ֆուտբոլիստն այս գործընթացը համատեղել է հեռախոսազրույցի հետ։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում հանրային տարածքներում բնական կարիքները հոգալը համարվում է իրավախախտում, որը կարող է հանգեցնել տուգանքի կամ նույնիսկ քրեական պատասխանատվության։