Oրերս անցկացվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը, որին մասնակցել են 18–ական մարզիկ – մարզուհի:
Բազմամարտի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Մամիկոն Խաչատրյանը / 76.100 միավոր /։ Կանանց պայքարում լավագույնը Արիանա Բեգլարյանն էր / 47. 16 /։
Առանձին գործիքների վրա հաղթող են ճանաչվել Արթուր Դավթյանը / հենացատկ, 14.75 միավոր /, Արթուր Ավետիսյանը/ օղակներ, 14. 466 /, Համլետ Մանուկյանը / նժույգթափեր, 14.766 /, Մամիկոն Խաչատրյանը / զուգափայտ, 12.433 /, Շեքսպիր Գևորգյանը / պտտաձող, 12.0 /, Մամիկոն Խաչատրյանը / ազատ վարժություն, 12.8 /:
Կանանց պայքարում անգերազանցելի էին Ժաննա Թևոսյանը և Արիանա Բեգլարյանը / հենացատկ, 13.1 –ական միավոր /, Ժաննա Թևոսյանը / զուգափայտ, 11.65) /, Աննա Մանթաշյանը / հավասարակշռության գերան, 12.95 / և Արիանա Բեգլարյանը / ազատ վարժություն, 13.2/: