Օլիմպիական չեմպիոն գեղասահորդուհի Ալինա Զագիտովան Cosmopolitan Russia-ն տված հարցազրույցում խոսել է իր դժվար մանկության մասին:
«Մի անգամ փախչեցի մարզումից: Դա նորից չկրկնվեց, ես չէի կարող ասել. «Չեմ ուզում, չեմ գա»: Իմ մրցակիցները գնացին հաղթանակների և չէին պատրաստվում կանգ առնել, չնայած ցավով, բայց նրանք ստիպված էին աշխատել: Ես ունեմ բարդ բնավորություն․ տատիկս, ով ինձ հետ տեղափոխվեց Իժևսկից Մոսկվա, գալիս է բոլոր ցուցադրություններիս, մենք միշտ միասին ենք, նա գիտի իմ բնավորության մասին:
Բայց ես չէի ուզում լքել սպորտը, ես հասկացա, թե ինչու եմ այդ ամենը անում: Հանուն մեդալի, և նաև ընտանիքս Մոսկվա տեղափոխելու համար: Այն ժամանակ մենք շատ լավ չէինք ապրում, անգամ բավարար գումար չկար ավտոբուսով երթևեկելու համար: Ամեն օր ես գնում էի մարզվելու Մոսկվայի մյուս ծայրը, առավոտյան յոթին դուրս էի գալիս, իսկ գիշերը տասնմեկին վերադառնում էի: Եկամուտները հասանելի դարձան մեդալներ նվաճելուց հետո», — ասել է Զագիտովան:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 13-ին Զագիտովան հայտարարեց կարիերան դադարեցնելու որոշման մասին: Մարզիկն ասաց, որ բաց կթողնի առաջիկա մրցաշրջանը: Այնուամենայնիվ, Ալինան կմասնակցի բազմաթիվ ցուցադրությունների, ինչպես նաև կշարունակի մարզվել, կսովորի նոր տարրեր՝ հետագայում մրցույթներին վերադառնալու համար:
Զագիտովան հանդիսանում է 2018 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն, 2017 թվականի Գրան պրիի եզրափակչի, 2018 թվականի Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև Ռուսաստանի 2018 թվականի առաջնությունների հաղթող:
