Հարձակվող Արից Ադուրիսը չի պատրաստվում ավարտել կարիերան: 39-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, և հարձակվողը ցանկանում էր ավարտել խաղացողի կարիերան: «Ատլետիկը» հասավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նա պետք է հանդիպեր «Ռեալ Սոսյեդադի» հետ, բայց կորոնավիրուսի պատճառով բոլոր ֆուտբոլային մրցաշարերը դադարեցվեցին:
Ադուրիսն ավելի վաղ ասել էր, որ սա ժամանակը չէ մտածելու կարիերան ավարտելու մասին, այլ կենտրոնանալու կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Ըստ Marca-ի, ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին կառաջարկի նոր պայմանագիր, և այն կգործի այնքան ժամանակ, մինչև վետերանը խաղա եզրափակչում:
Արից Ադուրիսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 407 հանդիպում և խփել 172 գոլ: