Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալը» դիտարկում է պորտուգալացի ֆուտբոլիստին որպես 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հավանական փոխարինող։ Ֆերնանդեշի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» գնահատվում է 90 մլն ֆունտ (108 մլն եվրո): «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է կիսապաշտպանին պահել թիմում, սակայն ակումբը ցանկանում է լրացուցիչ եկամուտ ստանալ և կրճատել ծախսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո:
Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։