Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունեց «Սանկտ-Պաուլին» և հաղթեց 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը, որն արդեն 19-րդ ակումբի դարպասը գրավեց Բունդեսլիգայում։
Այսպիսով, անգլիացի հարձակվողը գոլ է խփել բոլոր թիմերին, որոնց դեմ խաղացել է Գերմանիայում։
Բունդեսլիգայի պատմության մեջ միայն Միրոսլավ Կլոզեն ունի ավելի բարձր ցուցանիշ (28 ակումբ)։ Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականից։