«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեքս Բալդեն խոսել է երկրպագուների քննադատության մասին, որը նա և իր թիմակիցները ստանում են անհաջող խաղերից հետո.
«Ես փորձում եմ խուսափել դրանից, բայց շատերն ունեն TikTok-ի հաշիվներ, և նրանց համար հեշտ է խոսել տեսախցիկի դիմաց։ Մեծամասնությունը խոսում է այնպես, կարծես իրենք ֆուտբոլիստներ են։
Ես փորձում եմ շատ մեծ նշանակություն չտալ այդ կարծիքներին։ Ես գիտեմ, երբ եմ լավ խաղում և երբ՝ վատ, և դա ամենակարևորն է։
Երբ վատ ես խաղում, առաջինը դու ես դա հասկանում։ Այդ իսկ պատճառով ինձ մեկ է, թե մարդիկ ինչ են մտածում», – եզրափակել է Բալդեն։