Տյագու Մոտան օրերս հեռացել է «Յուվենտուսից», և «Բոլոնիայի» նախկին մարզիչն այս պահին առանց ակումբի է։ Սակայն նրա արձակուրդը կարող է տևել ամենաուշը մինչև ամառ։
Tuttosport-ի համաձայն, Մոտան «Ատալանտայի» ղեկավարների կողմից դիտարկվում է որպես Ջան Պիերո Գասպերինիի փոխարինող:
Վերջինս ավելի վաղ ասել էր, որ կարող է հեռանալ ակումբից մինչև պայմանագրի ավարտը:
Բերգամոյում Մոտային համարում են Գասպերինիին փոխարինելու իդեալական թեկնածու, ով, չի բացառվում, որ ամռանը կարող է գլխավորել հենց Մոտայի նախկին ակումբը՝ «Յուվենտուսը»։