Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Դորիվալ Ժունիորի պաշտոնանկությունից հետո տեղի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ցանկանում է այս պաշտոնում նշանակել արտասահմանցի մասնագետի։ Այս մասին հայտնում է UOL-ը։
Ըստ աղբյուրի՝ CBF-ն դիտարկում է հետևյալ թեկնածուներին՝ Կարլո Անչելոտիին, որը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», Խոսեպ Գվարդիոլային՝ «Մանչեսթեր Սիթին» և Ժորժե Ժեզուսին, ով աշխատում է «Ալ-Հիլալում»։
CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը կողմ է Անչելոտիի թեկնածությանը:
Ընդգծվում է, որ Գվարդիոլան իր հերթին դեմ չէ ազգային հավաքականը գլխավորելուն և առանձնահատուկ սեր ունի Բրազիլիայի հանդեպ։