Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) իր պաշտոնական կայքում հայտարարել է Դորիվալ Ժունիորին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ: Այսուհետ CBF-ն կաշխատի փոխարինող գտնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ CBF-ն վերջնականապես որոշել է բաժանվել 62-ամյա մասնագետից Բրազիլիայի հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Արգենտինայի դեմ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (1:4): Այնուամենայնիվ, Դորիվալ Ջունիորի աշխատանքի վերաբերյալ հարցեր էին ծագել դեռ անցյալ ամառ Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ:
Դորիվալ Ժունիորը Բրազիլիայի հավաքականի մարզիչն է 2024 թվականի հունվարից: ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի 14 տուրից հետո բրազիլացիները չորրորդ տեղում են։