Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ես ոչ մի որոշում չեմ կայացրել: Այո, անցյալ շաբաթ ես Իսպանիայում էի, բայց ոչ մեկի հետ չեմ խոսել:
Վերջնաժամկետ չկա: Ես կենտրոնացած եմ միայն այս մրցաշրջանի վրա, մենք դրա առանցքային փուլում ենք»,- ասել է Ալոնսոն ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուներից է, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։