Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը գլխավորում են «Բավարիայի» ներկայացուցիչ Ջամալ Մուսիալան և «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 140 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։
Բարձրացել է «Բավարիայի» ևս մեկ ներկայացուցչի՝ Մայքլ Օլիսեի տրանսֆերային արժեքը, որը կազմում է 80 մլն եվրո և նա այս ցուցանիշով 4-րդն է։