«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է թուրքական ակումբ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնին, հայտնում է Manchester Evening News-ը։ Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել իր թիմն այս մրցաշրջանում անհաջողությունների ֆոնին:
Այսօրվա դրությամբ «Ֆեներբահչեն» Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 9 միավորով զիջելով առաջատար «Գալաթասարային»: Մոուրինյուի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Էդերսոնը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2017 թվականից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սիթիում» հաջորդ ամառ պատրաստ կլինեն բաժանվել 31-ամյա բրազիլացի դարպասապահից։