«Լեռնային Արցախի» դարպասապահ Արման Ղուկասյանը գոլի հեղինակ է դարձել Հայաստանի առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի՝ «Արարատ-2»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը բացվել է 80-րդ րոպեին, երբ «Արարատ-2»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել Մանվել Սայադյանը:
Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին «Լեռնային Արցախի» դարպասապահ Արման Ղուկասյանն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկել է «Արարատ-2»-ի դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից:
Տեսանյութը՝ «Արարատի» մամուլի քարտուղարության: