Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը խոսել է ֆուտբոլում ունեցած իր ամենամեծ վախի մասին։
«Անկեղծ ասած, ես հաճախ եմ մտածում այն մասին, որ վախենում եմ չմասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը: Ես անհանգստանում եմ, որովհետև իմ երազանքն է լինել Աշխարհի առաջնությունում: Ինձ համար դժվար է նույնիսկ խոսել այդ մասին, ամենից շատը դրանից եմ վախենում։ Ես ուզում եմ օգնել Բրազիլիային հաղթել 6-րդ Աշխարհի առաջնությունում այս պահին»,– ասել է Էնդրիկը Ռոմարիոյին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։