Ուրբաթ օրը տեղի է ունեցավ ԱԱ-ի որակավորման առաջին փուլի Մալթա-Ֆինլանդիա հանդիպումը։
Մալթայի թիմի մեկնարկային կազմում ընդգրկված էր կենտրոնական պաշտպան Ջեյմս Կարագերը:
22-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» լեգենդ Ջեյմի Կարագերի որդին է։ Սա Ջեյմսի դեբյուտն է Մալթայի հավաքականում։
Ջեյմս Կարագերը հանդես է գալիս «Ուիգան» թիմում, որը հանդես է գալիս Անգլիայի Լիգա 1-ում։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Ջեյմի Կարագերը նույնպես կարող էր հանդես գալ Մալթայում, քանի որ նրա մայրն ու պապը մալթական արմատներ ունեին, բայց նա ընտրել էր Անգլիան: