Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի առաջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի ընտրանու դարպասը (2-0):
Հանդիպման հաշիվը բացեց Մայլս Լյուիս-Սկելին:
Նա դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Անգլիայի հավաքականի կազմում իր նորամուտի ժամանակ՝ 18 տարեկան 176 օրական հասակում։
«Արսենալի» ֆուտբոլիստը գերազանցել է Մարկուս Ռեշֆորդի ռեկորդը:
Բացի այդ, Մայլս Լյուիս-Սկելին դարձավ «Արսենալի» երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ հանդես է եկել Անգլիայի հավաքականում։