ԱԱ-2026-ի ընտրական փուլի Մոլդովայի դեմ կայանալիք խաղից առաջ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը հետաքրքիր պատասխան է տվել այն հարցին, թե ինչ գիտի Մոլդովայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերի մասին։
«Անկեղծ ասած, ես շատ բան չգիտեմ այս թիմի մասին և ոչ մեկին չեմ ճանաչում այս հավաքականից։ Սակայն վերլուծել ենք մրցակցի խաղը և պատրաստ ենք հանդիպմանը։ Մենք գիտենք, թե ինչպես է մեր մրցակիցը խաղում և պատրաստ ենք այն ամենին, ինչ նրանք կարող են ցույց տալ», – նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է նորվեգացի գոլահարը։
Հավաքականների միջև հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 22-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։