Transfermarkt պորտալը 2024 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացումն անդրադարձել է նաև «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վրա։
Այսպիսով, 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը նվազել է 3 միլիոն եվրոյով՝ 18 միլիոն եվրոյից հասնելով 15 միլիոն եվրոյի։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։