ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ Իտալիայի ընտրանու նկատմամբ (2:1)։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց «սկուադրա աձուրայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ «Բունդեսթիմից» գոլերով պատասխանեցին Տիմ Կլյանդինստը և Լեոն Գորեցկան՝ համապատասխանաբար 49-րդ և 79-րդ րոպեներին։
Հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա կիրակի՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 23:45-ին։