Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ասիական ընտրական խաղում Ավստրալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ։
Սիդնեյի մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 5։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Ինդոնեզիայի համար սա առաջին հանդիպումն էր «Բարսելոնայի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի գլխավորությամբ, որը հունվարին գլխավորել է ազգային հավաքականը։
Ինդոնեզիայի հավաքականը վեց միավորով 5-րդն է իր ընտրական խմբում։ Ավստրալացիները 10 միավորով C խմբում երկրորդն են։