Մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 10 ներկայացուցիչներ:
3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 2.5 միավոր:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը վաստակել են 2 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 375 շախմատիստներ: